Իրանի ընդդիմությունը կշարունակի բողոքի ցույցերը

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ նախօրեին Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին կոչ է արել իր կողմնակիցներին ցրվել, այսօր առավոտյան նրա հազարավոր կողմնակիցներ կրկինդուրս են եկել փողոց:



Հանրահավաքների հիմնական մասնակիցներն երիտասարդներն ու մտավորականներն են: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօրվա ակցիան բազմամարդ է լինելու: «Մենք հենց այնպես չենք հրաժարվի մեր պայքարից: Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հանրահավաքները ցրելու ժամանակ շուրջ 10 մարդ է զոհվել:



Նախօրեին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին հերքել է ընդդիմության պնդումները, թե հունիսի 12-ի ընտրությունները կեղծվել են: Նա կոշտ ձեւով պահանջել է դադարեցնել բողոքները, հասկացնելով, որ ցուցարարների դեմ կարող է ուժ կիրառվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---