«Աշտարակ-կաթ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանի պաղպաղակի շուկայի գերիշխողը20 հունիսի 2009 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում «Աշտարակ-կաթ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանի պաղպաղակի շուկայի գերիշխողը, հաղորդում է հանձնաժողովի մամլո ծառայությունը:Հանձնաժողովն ուսումնասիրել է պաղպաղակի շուկան, որի արդյունքներով, 2008 թ. Հայաստանում իրացվել է 1 897 796,4 կգ պաղպաղակ, արտադրվել է 12 ընկերության կողմից` 2 105 087,4 կգ, արտահանվել է 5-ի կողմից` 169 500,9 կգ: 2007 թ. պաղպաղակի ներկրում չի իրականացվել, իսկ 2008 ին` 4 ընկերության կողմից ներկրվել է 32 254,7 կգ: 2008 թ գործունեության տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Աշտարակ-Կաթը»` 39,3 տոկոս, «Թամարան»` 18,7 տոկոս եւ «Էլիտ Շանթը»` 12,4 տոկոս բաժիններով: Շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան: Հաշվի առնելով Հայաստանում բնակչության թվաքանակը, 2008 թ. մեկ շնչի հաշվով տարեկան իրացվել է 0,6 կգ պաղպաղակ` 2007 թ. 0,7 կգ-ի դիմաց: Ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն Պետեկամուտների կոմիտեին: Հանձնաժողովի որոշմամբ, «Շանթ Պլյուսը» հանվեց գերիշխողների գրանցամատյանից, քանի որ կորցրել է գերիշխող դիրքը: «Աշտարակ-Կաթը» շուկայի միակ գերիշխողն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |