24 հունիսի 2009 - 18:04 AMT
ՎիվաՍել-MTC-ի բաժանորդները կարող են աշխատանք փնտրել բջջային հեռախոսների միջոցով
Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-MTC ընկերությունն իր պաշտոնական կայքում, այսուհետ բաժանորդները կարող են աշխատանք կամ կրթական ծրագրեր փնտրել, մասնակցել տարբեր մրցույցների եւ ընդհանրապես կառուցել իրենց կարիերան անմիջականորեն բջջային հեռախոսների միջոցով: Ավելի մանրամասն տեղեկությունների համար բաժանորդներին առաջարկվում է այցելել ընկերության կայք (wap.vivacell.am) եւ հետեւել «Աշխատանք» հղմանը: