Մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը ԱՄՀ-ն 158 մլն դոլար կփոխանցի Հայաստանին24 հունիսի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը ԱՄՀ-ն 158 մլն դոլար կփոխանցի Հայաստանին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նա հիշեցրել է, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը մարտի 6-ին հաստատել էր 28 ամիս տեւողությամբ stand-by համաձայնագիրը, ըստ որի ԱՄՀ-ն շուրջ 540 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին, իսկ երկուշաբթի հավանություն է տրվել ֆինանսական օգնությունը 255 մլն դոլարով ավելացնելուն, ինչն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 823 մլն դոլար: Նա հավելել է նաեւ, որ ընթացիկ տարվա մարտին ԱՄՀ-ն արդեն շուրջ 250 մլն դոլար է հատկացրել: «ԱՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակներն են օժանդակությունը Հայաստանին արտաքին ցնցումներին դիմակայելու գործում, որոնք համաշխարհային ճգնաժամի հետեւանքն են, վստահության ապահովումը արժույթի ու ֆինանսական համակարգի հանդեպ, ինչպես նաեւ հասարակության անապահով շերտերի պաշտպանությունը, որպեսզի նրանք հնարավորինս քիչ տուժեն համաշխարհային ճգնաժամի հետեւանքներից»,-ասել է նա: Ինչպես նշել է Օմեսը, Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որի շնորհիվ ԱՄՀ ծրագիրը կնպաստի մակրոտնտեսական քաղաքականության թուլացմանը, ինչպես նաեւ հարկային ոլորտի բարեփոխումներին, որոնք դրական կանդրադառնան հարկերի հավաքագրման վրա: Բացի այդ, ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հավելել է, որ եթե մինչ այդ միջոցները տրամադրվում էին միայն Կենտրոնական բանկին, ապա այս անգամ դրանց մի մասը կհատկացվի կառավարությանը` հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար: «823 մլն դոլարից 312 մլն-ը կուղղվի 2009թ. բյուջեի կատարողականի ապահովմանը, որպեսզի այն համապատասխանի ընթացիկ տարվա սկզբին, մյուս մասը կուղղվի ԿԲ-ի պահուստներ»,-հաղորդել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |