25 հունիսի 2009 - 19:54 AMT
<<Յունիբանկ>>-ում մեկնարկել է լայնածավալ հիփոթեքային եւ բիզնես-վարկավորման նոր ծրագիր
-ը հայտարարում էհիփոթեքային եւ բիզնես-վարկավորման նոր ծրագրերի իրականացման մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ծրագրի համաձայն, բանկը վերսկսում է հիփոթեքային լայնածավալ վարկավորում ե'ւ առաջնային, ե'ւերկրորդային շուկայում: Անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման նպատակովհիփոթեքային վարկերը բանկը տրամադրում է առավելագույնը 10 տարի ժամկետով եւ 20-22% տարեկան տոկոսադրույքով: Անշարժ գույքի ձեռքբերման համար նվազագույն կանխավճարը սահմանված է 30%: Հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը կազմում է 100 000 ԱՄՆ դոլար:

Ծրագիրն ընդգրկում է ինչպեսԵրեւանը, այնպես էլ հանրապետության մարզերը:

Հաշվի առնելով բանկային վարկի նկատմամբ ձեռնարկությունների ներկայիս մեծ պահանջարկը` -ը մշակել է նաեւ փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման նոր ծրագիր, որն ընդգրկում է արտադրության, առեւտրի, սպասարկման ոլորտները, տրանսպորտը, գյուղատնտեսությունը եւ այլն:Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-երին բանկը տրամադրում է մինչեւ 5 տարիմարման ժամկետով եւ 20-24% տարեկան տոկոսադրույքով վարկեր: Վարկերի առավելագույն գումարը կազմում է 200 000դոլար: