Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Կենտրոնական զորահավաքակայանի զորակոչիկներին

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամ պատգամավորներն այցելեցին հանրապետական զորահավաքակայան` ծանոթանալու զորակոչի ընթացքին: Այցին մասնակցում էին նաեւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ազգային ժողովի պատգամավորները հանդիպեցին զորահավաքակայանի սպայական եւ բժշկական անձնակազմին, զրուցեցին զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ` տեղեկանալու, թե չկա՞ն արդյոք զորակոչին առնչվող բողոքներ եւ այն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված առաջարկներ:



Լրատվամիջոցներին տված հարցազրույցում պարոն Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ գարնանային զորակոչն անցնում է նախատեսված ընթացքով, զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ զրույցներից համոզվեց, որ նրանք գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Վերջում նա հավելեց, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանական գերատեսչության տարբեր օղակների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, անհրաժեշտության դեպքում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով հանդես գալ` զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---