Հայաստանում մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված առաջին միջազգային մրցաշարը25 հունիսի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 26-ին Ջերմուկում մեկնարկում է մեկ տարի առաջ վախճանված շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի առաջին միջազգային մրցաշարը:Մինչեւ հուլիսի 6-ը տեւող առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ասրյանի անվան մրցաշարին զուգահեռ տեղի կունենա արդեն 4-րդ ավանդական միջազգային բաց պատանեկան առաջնությունը, որում 16 տարեկանից ցածր մասնակիցները կբաժանվեն չորս տարիքային կարգերի` մինչեւ 16 տարեկան, մինչեւ 14 տարեկան, մինչեւ 12 տարեկան եւ մինչեւ 10 տարեկան: Առաջնությունները կկայանան շվեյցարական համակարգով, 9 ռաունդով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ, որոնցից մրցանակային տեղերի համար գումարը բաշխված է հետեւյալ կերպ` 1-ին տեղ` 1 մլն դրամ 2-րդ տեղ` 700 000 դրամ 3-րդ տեղ` 500 000 դրամ 4-րդ տեղ` 320 000 դրամ 5-րդ տեղ` 250 000 դրամ 6-10-րդ տեղեր` 180 000 դրամ 11-15-րդ տեղեր` 150 000 դրամ 16-20-րդ տեղեր` 50 000 դրամ Հատուկ դրամական պարգեւներ են նախատեսված նաեւ կանանց եւ երեխաների համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |