Հայաստանում իրագործվելու է «Կրթությունն ընդդեմ կաշառակերության» ծրագիրը25 հունիսի 2009 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը եւ «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նորայր Սարգսյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Կրթությունն ընդդեմ կաշառակերության» ծրագրի իրականացման նպատակով:Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության ֆինանսական աջակցությամբ «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն ուղղված է հակակոռուպցիոն դաստիարակությանը եւ Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների կրթությանը: Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել ուսումնական ձեռնակներ ուսուցիչների համար, երկրորդում` Հայաստանի 8 մարզային դպրոցներում ուսումնական ձեռնարկը փորձաշրջան է անցնելու: Վերջին փուլում կազմակերպվելու է որակավորման բարձրացման եռօրյա դասընթաց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |