29 հունիսի 2009 - 20:08 AMT
Վիլնյուսում բացվել է ԵԱՀԿ ԽՎ 18-րդ նստաշրջանը
Վիլնյուսում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ նստաշրջանի օրակարգում դրվել են ԵԱՀԿ ամրապնդման հարցեր, բարեփոխումներ, մարդու իրավունքների եւ ազատությունների խրախուսում, սննդամթերքի էներգետիկա եւ անվտանգութուն, կլիմայական փոփոխությունների խնդիրներ, սպառազինությունների նկատմամբ խոսքի ազատություն եւ հսկողություն:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում ելույթ են ունենալու Լիտվայի նախագահ Վալդաս Ադամուսը, սեյմի խոսնակ Արունաս Վալինսկասը, ԽՎ նախագահ Ժոզե Սոարեշը, Հունաստանի ԱԳ նախարարը, ԵԱՀԿ նախագահի պաշտոնակատար Դորա Բակոյաննիսը, ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը: Նստաշրջանի արդյունքներով նախատեսվում է ընդունել Վիլնյուսի հռչակագիրը, որում ներկայացվելու են դիտարկված բոլոր հարցերով երաշխավորագրեր:

Նստաշրջանի ժամանակ ընտրվելու է ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ: Ներկա դրությամբ նախագահ Ժոզե Սոարեշը հույս ունի ընտրվել երկրորդ անգամ:

Հաջորդ նստաշրջանը տեղի է ունենալու Նորվեգիայում 2010-ին, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ Միջազգային քարտուղարությունը:

ԵԱՀԿ ԽՎ հիմնադրվել է 1990-ին Փարիզում ԵԱՀԿ Հանձնաժողովի գագաթնաժողովի ժամանակ: ԵԱՀԿ-ն, որի հիմնական նպատակը հակամարտությունների կանխարգելումն է եւ հետկոնֆլիկտային կարգավորումը, միավորում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի 56 երկրներ: