«ARMENIA EXPO 2009» 9-րդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-6-ը Երեւանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «ARMENIA EXPO 2009» 9-րդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է LOGOS EXPO Center-ի մամլո ծառայությունը, Ցուցահանդեսի հիմնադրույթն իրենից ներկայացնում է տարածաշրջանային եւ բնագավառային ցուցադրություններ, որոնք բացահայտում են Հայաստանի ողջ արդյունաբերական պոտենցիալը:



«ARMENIA EXPO 2009»-ը տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդես է, որի անցկացման ծավալները եւ իրական նշանակությունն անհնար է չգանահատել: Ի տարբերություն ոչ մեծ միջոցառումների, որոնք միայն մասնակի պատկերացում են տալիս արդյունաբերության առանձին ճյուղերի մասին, տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի առաջարկությունների սպեկտրն ընդգրկում է համարյա բոլոր ոլորտները: Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսում տարբեր ցուցադրություններ միավորելու այդպիսի մոտեցումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել նրա մասնակիցների եւ հյուրերի համար ուղղակի եւ անուղղակի ծախսերը եւ եզակի հնարավորություն է ընձեռում հաջողակ մարկետինգի համար:



Ցուցահանդեսն ամեն տարի ներկայացնում է ամենալայն հնարավորություններ տեխնոլոգիաների, համակարգերի եւ բաղադրիչների ներկայացման համար, ինչպես նաեւ արդյունաբերական արտադրության տարբեր ոլորտների համար նորարարական լուծումների համար:



Ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ կառավարության, Էկոնոմիկայի նախարարության, ԱԳՆ-ի, Տրանսպորտի եւ կապի նախարարության, Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական աջակցությամբ:



Նախատեսվում է, որ մասնակցելու են ավելի քան 200 տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններ, ընկերություններ եւ ասոցիացիաներ, միաժամանակ ցուցադրության տարածքը 10 000 քմ է: Մասնակից-երկրներն են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Իրանը, ԱՄԷ-ը, Գերմանիան, Վրաստանը, Իսպանիան, Իտալիան, Սիրիան, Չինաստանը:



Ցուցահանդեսի նպատակն է` իրացման նոր շուկաներ որոնելը, Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդնողներ ընդգրկելը, Հայաստանի տնտեսական հնարավորությունները ցուցադրելը, նոր գործընկերներ որոնելը:



LOGOS EXPO Center-ը Հայաստանում առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է (1999), որն արդյունաբերական, ազգային եւ միջազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման ոլորտում բացարձակ առաջատար է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:



LOGOS EXPO ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության դինամիկ զարգացումը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---