Ավարտվել է Թուրքիայի ամսական նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում

PanARMENIAN.Net - Ավարտվել է Թուրքիայի ամսական նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում: Դեսպան Բաքի Իլքինը, որը հանդիսանում է Անկարայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, որը վերջին անգամ էր գլխավորում Անվտանգության Խորհուրդը:



2009-2010թթ. Թուրքիան եւս մեկ անգամ կգլխավորի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստերը` որպես ոչ մշտական անդամ:



Վերջին նիստի ժամանակ քննարկվում էին իրադրությունը Աֆղանստանում եւ ՄԱԿ գործունեությունն այդ ուղղությամբ:



Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, Բաքի Իլքինը մտադիր է իր առաքելության ավարտը նշել Նյու-Յորքի Turkish House-ում:
 Ուշագրավ
---