1 հուլիսի 2009 - 20:11 AMT
Ինչպե՞ս է վարվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախարարի հետ
«Կարեւոր չէ, թե որ կուսակցությունն է ներկայացնում այս կամ այն քաղաքական գործիչը կամ նախարարը, պարզ է մեկ բան, եթե մարդը զանցանք է կատարել, նա պետք է պատիժ կրի»,- հայտարարել է ՀՀ ԱԺ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, եթե մշակույթի նախարարի աշխատանքում նկատվել են որոշ բացթողումներ եի ֆինանսական ծախսեր, ապա սկզբից պետք է ստուգել այդ տեղեկատվությունը եւ ծանոթանալ իրվապահ մարմինների հաշվետվությունների հետ:

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահը հաշվետվոթւյուն է ներկայացրել, որում տրամադրվել են Մշակույթի նախարարության գործունեության հետաքննության արդյունքները 2007-2008 թթ.: Պարզվել է, որ նախարարությունը թույլ է տվել ֆինանսական խախտումներ 61 մլն 499 հազար դրամի չափով, որը պետք է վերադարձվեր պետբյուջե:

Հուշարձանների պահպանության ծրագրի շրջանակներում հատկացվել է 118.5 մլն դրամ: Ներկայացվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է Խնավանքի եկեղեցու անհեթեթ կերպով իրականացրած վերանորոգումը, քանդված մասի վերականգնումն իրականացվել է քարերի պատահական դասավորությամբ:

Վերահսկիչ պալատը ֆինանսական խախտումներ է բացահայտել նաեւ այլ ոլորտներում: Օրինակ, դեռ 2006-ին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման համար հատկացվել էր 14.9 մլն դրամ, սակայն օպերայի բեմադրումը մինչեւ այժմ չի իրականացվել: «Թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է 11 մլն 780 հազար դրամ, սակայն Վերահսկիչ պալատը ծախսերի մասին ներկայացված փաստաթղթերը հավաստի չի համարում եւ պահանջել է բյուջե վերադրաձնել 8.6 մլն դրամը: