Հայաստանում Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՆ ղեկավարին 1 հուլիսի 2009 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն աշխատանքի ընթացքում իր նշանակալի ներդրումը կունենա հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում: Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, նշեց, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սկապինին անդրադարձան նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |