1 հուլիսի 2009 - 21:52 AMT
«Հայերի աշխարհն» այժմ հասանելի է նաեւ Belline-ի կորպորատիվ բաժանորդների համար
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է, որ հուլիսի 1-ից «Beeline» բջջային կապի կորպորատիվ բաժանորդների համար նույնպես հասանելի է դառնալու «հայերի աշխարհ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում օգտվել զանգերի շահավետ միջազգային սակագներից VoIP ինտերնետ-հեռախոսակապի միջոցով:
Բջջային հեռախոսից միջազգային զանգ իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել *88*00 (երկրի կոդը),(կանչվող բաժանորդի հեռախոսահամարը): Ծառայությունն ակտիվացվում է ավտոմատ կերպով եւ տրամադրվում է միջազգային բոլոր ուղղություններով: Զանգերի սակագները հաշվվում են վայրկյաններով` սկսած առաջին վայրկյանից, հաղորդվում է ընկերության կայքում:
Երկրների կոդերը եւ զանգերի արժողությունը կարելի է իմանալ` այցելելով ընկերության կայքում գտնվող «Հայերի աշխարհ» էջը: