ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ16 մայիսի 2002 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ճանաչողական այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռաֆաել Էստրելան հայտարարել է, թե չի բացառում այն հնարավորությունը, որ Հայաստանը կարող է դառնալ Հյուսիսատլանտայն դաշինքի լիիրավ անդամ: Նրա խոսքերով, դա կարող է իրականանալ արդեն մոտակա տարիներին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու նմանատիպ շանսեր ունեն նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: «Ներկայիս Եվրոպան այն չէ, ինչ եղել է առաջներում: Մեր մայրցամաքում այլեւս չկան թշնամիներ: Սեպտեմբերի 11-ից հետո ավելի հստակ է դարձել այն բանի գիտակցումը, որ մենք բոլորս մի նավում ենք գտնվում»,- հայտարարել է նախագահ Էստրելան: Հիշեցնենք, որ Հայաստանը արդեն հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ասոցիացված անդամի կարգավիճակ ստանալու նպատակով: Այդ հարցը կքննարկվի մշտական հանձնաժողովի նիստում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի մոտակա նստաշրջանում, որը տեղի կունենա մայիսի 24-28-ը Սոֆիայում: Նստաշրջանի պլենար նիստերի աշխատանքին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի դիտորդի կարգավիճակով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |