ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՅՆ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅԵՐ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ16 մայիսի 2002 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարնաձեն կոչ է արել երկրի կառավարության անդամներին հատուկ ուշադրություն դարձնել երկրաշարժից տուժած հայ ընտանիքներին: «Մեդիամաքս» գործակալության տվյալներով, նախագահը հանձնարարել է նախ եւ առաջ զբաղվել այն տների վերականգնմամբ, որտեղ հայեր էին ապրում: Նա հայտարարել է, որ «հայկական թաղամասում նույնիսկ մի պատի փլուզումը կարող է քաղաքական նշանակություն ստանալ»: Հիշեցնենք, որ ապրիլի լույս 25-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից առավելապես տուժել էր Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասը: Ինչպես հայտնի է, տարերային աղետի պատճառով տուժած յոթ հոգուց չորսը հայեր էին: Հավլաբարում փլուզվել են մի քանի հին տներ: Վնասվել են Սուրբ Գեւորգ եւ Էջմիածնոց հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ ութ հայկական դպրոցներ: Տուժել է նաեւ Պետրոս Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնի շենքը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |