3 հուլիսի 2009 - 19:32 AMT
Որոշվել են ՈՒԵՖԱ-ի գավաթում Հայաստանի ֆուտզալի չեմպիոնի մրցակիցները
Հուլիսի 2-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի է ունեցել ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթի նախնական եւ գլխավոր փուլերի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Էրեբունին» մտել է F նախնական փուլի խումբ, որտեղ նրա մրցակիցներն են լինելու «ԱԱԱ»-ն (Թել-Ավիվ), «Օլ Սթարե Վիներ Նեուշտադտը» (Ավստրիա) եւ «Գվոտը» (Իսլանդիա):

Խմբակային մրցաշարը տեղի է ունենլու 2009-ի օգոստոսի 15-23-ն Ավստրիայում: Եզրափակիչ փուլ դուրս են գալու թիմեր, որոնք իրենց խմբում առաջին տեղ են զբաղեցրել:

Այն դեպքում, եթե «Էրեբունի» թիմը խմբում զբաղեցնի առաջին տեղը, եզրափակիչ փուլում ներառվելու է 6-րդ խումբ, որտեղ նրա մրցակիցներն են լինելու «Դեվան» (Ռումինիա), «Իբերիա 2003»-ը (Վրաստան), «Մառլենը» (Հոլանդիա): Եզրափակիչ խմբակային փուլի խաղերը տեղի են ունենալու 2009-ի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը Ռումինիայում: