ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՐԱԿԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն: Երեկ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռաֆաել Էստրելան: Նրա խոոսքերով, հայերի զանգվածային, կազմակերպված ջարդը մեծագույն հանցագործություն է մարդկության դեմ, որի հետ դժվար է որեւէ բան համեմատել: Միեւնույն ժամանակ Էստրելան ընդգծել է, որ անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունները չպետք է խանգարեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարի դրացիական հարաբերությունների հաստատմանը: «Պետք է նայել դեպի ապագան»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագան:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---