Լեռնային Ղարաբաղն անպայման կդառնա բանակցային գործընթացի մասնակիցը 8 հուլիսի 2009 - 22:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղն անպայման կդառնա բանակցային գործընթացի մասնակիցը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքով, դա տեղի կունենա մադրիդյան սկզբունքների, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները, կեսը համաձայնեցնելուց հետո:Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի խոսքերը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու անհնարինության մասին` ռուս դիվանագետը նշել է, որ տարօրինակ կլիներ Ադրբեջանի նախագահից այլ հայտարարություն ակնկալել: Դրա հետ մեկտեղ Մերզլյակովն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը երկարատեւ գործընթաց է: Բեռնար Ֆասյեն իր հերթին ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ չի պատրաստվում մեկնաբանել այս կամ այն նախագահի խոսքերը: «Ես պետք է ասեմ, որ հասարակական հրապարակումները միշտ չէ, որ համընկնում են բանակցային գործընթացի իրականության հետ»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |