9 հուլիսի 2009 - 12:07 AMT
G8. Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են խստացվել
Երկրաշարժից տուժած իտալական Ակվիլլա քաղաքում ավարտվել է G8 գագաթնաժողովի առաջին օրը: «Սեպտեմբերը վերջնաժամկետն է այն բանի համար, որպեսզի Իրանը սթափվի եւ բանակցություններ սկսի իր միջուկային ծրագրի շուրջ», - հայտարարել են զարգացած արդյունաբերությամբ երկրների առաջնորդները:

«Իսկ եթե Իրանը չկատարի վերջնագրի այդ պահանջը, ապա G8 երկրները կրկին կհավաքվեն, քննարկելու համար, թե ինչ ձեռնարկել, եւ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են խստացվել», - Արեւմուտքի դիրքորոշումն իր ավարտական խոսքում հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: