Ալեն Թերզյան պարգեւատրվել է Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրհյուրընկալել է Ֆրանսիայի ֆիլմարտադրողների միության նախագահ, Ֆրանսիայի Կինոարվեստի Ակադեմիայի նախագահ, «Սեզար» մրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին եւ նրա տիկնոջը:



Հանրապետությաննախագահի հուլիսի 13-ի հրամանագրով Ալեն Թերզյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով` կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաեւ` հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության ու հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար:



Հանձնելով պետականբարձրպարգեւը` նախագահ Սարգսյանըողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի առաջին այցը Հայաստան եւ ասել. «Մեր ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ նրա մի զգալի հատվածը սփռված է աշխարհով մեկ: Բայց սա մեզ համար նաեւ առավելություն է, եւ ես հաճախ եմ պնդում, որ Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի ու բոլորովին այլ երկիր` Սփյուռքով»:



Նշելով, որ Հայաստանը հպարտ է Ալեն Թերզյանի պես հայրենակից ունենալու հանգամանքով` Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Ձեր նմանների շնորհիվ է նաեւ Հայաստանն ավելի ճանաչելի դառնում աշխարհում: Մեր նպատակն է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները, լինելով տվյալ երկրի լավ քաղաքացի, միաժամանակ Հայաստանը համարեն իրենց պատմական հայրենիքը»:



Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի մասնակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:



«Անչափ ուրախ եմ, հպարտ ու հուզված, որ Հայաստանում եմ` իմ պատմական հայրենիքում: Երբ ոտք դրեցի հայկական հողին, տարօրինակ զգացում ապրեցի: Դա մի բան է, որ կարող է հասկանալ միայն այն հայը, որն ամբողջ կյանքում երազել էր լինել Հայաստանում, եւ այդ երազանքը վերջապես իրականություն դարձավ»,- ասել է Ալեն Թերզյանը: Ֆրանսահայ արվեստագետը նշել է, որ տպավորված է «Ոսկե ծիրան» փառատոնով, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ համբավ է ձեռք բերում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---