Զագրեբի «Դինամոյի» մարզիչ. «Փյունիկը» հարգանքի արժանի թիմ է15 հուլիսի 2009 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Կրունոսլավ Յուրչիչին չի բավարարել «Փյունիկի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղի ոչ ոքի արդյունքը: Ըստ նրա, խորվաթական թիմը դեռ աշխատելու շատ տեղ ունի:«Ես գոհ չեմ խաղի արդյունքներից: Անշուշտ, սա մեր առաջին հանդիպումն է Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերում: Խաղը ցույց տվեց մեր թույլ կողմերը, մենք մի շարք գոլային պահեր չենք օգտագործել, հատկապես խաղի առաջին մասում: Ես ծանոթ էի «Փյունիկի» խաղին: Դա թիմ է, որը սիրում է խաղալ կարճ փոխանցումներով, ինչը շատ վտանգավոր ու հարգանքի արժանի մրցակից է դարձնում նրան»,-նշել է Յուրչիչը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |