17 հուլիսի 2009 - 23:49 AMT
Օյան Ալփեր. Հայ-թուրքական պլատֆորմի առաքելությունը դուրս է գալիս կինոյի շրջանակներից
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Միջազգային խաղարկային կինոյի մրցույթին մասնակցում է թուրք ռեժիոսոր Օյան Ալփերը իր «Աշուն» ֆիլմով, որը ռեժիսորի դեբյուտային աշխատանքն է խաղարկային կինոյի ժանրում:

Ըստ ռեժիսորի, ֆիլմի ստեղծման գաղափարը հայտնվեց «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրին մասնակցության ժամանակ` V-րդ «Ոսկե ծիրանում»:

«Ոսկե ծիրան» փառատոնը հնարավորություն է տալիս մեր տարածաշրջանի կինոգործիչներին քաղաքական խոչընդոտներին հակառակ համագործակցություն հաստատել: Կինոպլատֆորմը հնարավարություն է տալիս ֆիլմեր ստեղծել, այդ թվում վավերագրական, որոնք թույլ են տալիս մշակութային երկխոսություն սկսել ժողովրդների միջեւ, որոնք հարեւաններ են, սակայն միեւնույն ժամանակ հեռու են միմյանցից: Այսպիսով, հարկ է նշել, որ հայ-թուրքական պլատֆորմի առաքելությունը դուրս է գալիս կինոյի շրջանակներից, քանի որ այդ պլատֆորմի շրջանակներում մասնակիցների բանավեճը կինոյից փոխանցվում է քաղաքականության ու ցեղասպանության թեմաներին»,-ասյօր ասել է Օյան Ալփերը:

«Ֆիլմը հիմնված է իմ եւ իմ ծանոթների հետ կատարված իրադարձությունների վրա, պատմում է իմ սերնդի եւ վերջին 15 տարում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Պատմությունը ներքին պատնեշների ու հերոսների անձնական ապրումների մասին է: Ես աշխատել եմ պատմել սիրո ու մահվան մի պատմություն»,-ասել է ռեժիսորը:

Ինչպես եւ ֆիլմի հերոսը, ռեժիսորը մի քանի տարի առաջ պայմանականորեն դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման իր քաղաքական հայացքների համար:

«Աշուն» ֆիլմը ստացել է «Լավագույն ռեժիսուրայի» համար մրցանակը վերջերս Սոֆիայում տեղի ունեցած փառատոնում: