ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՐՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 20 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ի վարչակազմը որպես հումանիտար օգնություն 19 միլիոն 800 հազար դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը: Նա հայտարարել է, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ուղղակի օգնության ծավալը կգերազանցի 20 միլիոն դոլարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---