ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետին առնթեր Երիտասարդության խորհրդի այսօր կայացած նիստում քննարկվել են Երիտասարդության եւ ուսանողների առաջին համահայկական փառատոնի կազմակերպման հետ կապված հարցեր: Երիտասարդական համաժողովը նախատեսվում է անցկացնել Դիլիջան առողջարանային քաղաքում սույն թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը: Ենթադրվում է, որ փառատոնին կմասնակցեն մոտ յոթ հարյուր պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի հայաբնակ շրջաններից: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն համերգներ, «Բրեյն-րինգ» եւ «Ի՞նչ:Ո՞րտեղ:Ե՞րբ:» ինտելեկտուալ խաղեր, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի եւ շախմատի մրցումներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---