ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

PanARMENIAN.Net - ԼՂՀ ղեկավարությունը պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ այն բոլոր հարցերը, որոնք կապված են հակամարտության հետեւանքների վերացման եւ փախստականների վերադարձի հետ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հաստատել է Ստեփանակերտի պատրաստակամությունը փոխզիջման: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ զիջումները, որոնց կարող է համաձայնել Լեռնային Ղարաբաղը, չեն սահմանափակի ԼՂՀ-ի անկախ կարգավիճակը: Նախարարը նշել է, որ Ղարաբաղը անպայման պետք ունենա իր սահմանների անձեռնմխելիության երաշխիքներ: Նաիրա Մելքումյանը նշել է, որ ԼՂՀ ղեկավարությունը հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատման, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության կողմնակից է, ինչը թույլ կտա հաղթահարել դժվարությունները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---