ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇԵԼ Է ՑՈՒՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի մամուլի ազգային ակումբը նշել է ազատ մամուլի միջազգային օրը ցույցով «Ոչ գրաքննությանը» կարգախոսի ներքո: Ակցիայի նախաձեռնողները պահանջում են հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը, վերանայել 37-րդ հաճախականության վրա հեռարձակման իրավունքի ձեռքբերման մրցույթի արդյունքները: Ցույցը սկսվել է Մամուլի տան մոտ եւ ավարտվել է նախագահի նստավայրի մոտ: Ճանապարհին ցույցի մասնակիցները, որոնք մոտ հարյուր հոգի էին, կանգ են առել արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների, Ազգային ժողովի մոտ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---