ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Քի-Վեսթում իրոք ձեռք էին բերվել լավ արդյունքներ եւ աշխարհը ավելի լուրջ առաջխաղացման ակնկալիքներ ուներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին դրամական հատկացումների կոմիտեյում բյուջետային լսումների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, պետքարտուղարը իր հիասթափությունն է հայտնել այն առիթով, որ Քի-Վեսթից հետո չհաջողվեց առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նախագահները չեն կարողացել նախապատրաստել իրենց երկրների հասարակությանը հիմնախնդրի լուծմանը, քանի որ պատրաստ չէին դրան: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը առավելապես վերաբերում են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, որը ԱՄն-ից վերադառնալուն պես հայտարարել էր, թե Քի- Վեսթում ոչ մի պայմանավորվածություն չի ձեռք բերվել: Իր հերթին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մշտապես նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորել Քի-Վեսթում եւ Փարիզում ձեռք բերված սկզբունքների շրջանակներում: Այնուամենայնիվ, Քոլին Փաուելը գոհունակությամբ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը մնում են հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ: Պատասխանելով սենատի անդամներից մեկի հարցին այն մասին, թե ցանկանում է արդյոք Ռուսաստանը իրականում այդ հակամրատությունը կարգավորված տեսնել` պետքարտուղարը ասել է.«Կարծում եմ, որ ցանկանում է եւ մենք կարող ենք համատեղ եւ արդյունավետ աշխատանք տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ինչպես ռուսների, այնպես էլ ֆրանսիացիների հետ»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---