Հայաստանը չի կարողանա ապահովել վերաֆինանսավորման 0 տոկոս տոկոսադրույք

PanARMENIAN.Net - Հայաստանը չի կարողանա ապահովել վերաֆինանսավորման 0 տոկոս տոկոսադրույքը, հայտարարել է լրագրողներին «Ամերիաբանկ»-ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դա ենթադրում է որոշ խնդիրների լուծում, որոնք կապված են սղաճի դեմ պայքարի, սղաճային տրամդրությունների դեմ պայքարի հետ: «Երկրորդը, ես չեմ կարծում , թե ճգնաժամի պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն արդյունավետ կլինի, փորձը ցույց է տալիս, որ դա հանգեցնում է շուկայում տոկոսադրույքների իջեցմանը»,-ասել է նա: Ըստ Ջրբաշյանի, առավել արդյունավետ է ԿԲ եւ կառավարության քաղաքականությունը, որը հանգեցնում է վարկային դրույքների նվազեցմանը:



Բացի այդ , նա նշել է, որ այսօրվա դրությամբ տնտեսական սուբյեկտների զուսպ քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե բարձր բանկային տոկոսադրույքներով, այլ նրանով, որ իրենք ունակ չեն ռեսուրսները օգտագործել բանկային համակարգում առկա անորոշության պայմաններում: Նա հավելել է, որ բանկային համակարգում ռեսուրսների հետ կապված խնդիրրներ չկան, բանկերը նույնիսկ գերլիկվիդային են, կա այդ ռեսուրսները բաշխելու խնդիր:



Հունիսի 7-ին ՀՀ ԿԲ-ն որոշեց նվազեցնել վերաֆինասավորման դրույքը 0,5 կետով` մինչեւ տարեկան 5,5 տոկոս: Սա արդեն հինգերորդ նվազեցում է մարտի 3-ից հետո, երբ հայտարարվեց փոխարժեքի լողացող կուրսին վերադառնալու մասին, երբ ԿԲ-ն հաստատեց այն 7,75 տոկոս մակարդակի վրա: Հետագայում ապրիլի 7-ից այն նվազեց մինչեւ 7,5 տոկոս, մայիս 12-ին` մինչեւ 7,25 տոկոս, մայիսի 22-ին` 1, 0 կետով, մինչեւ 6,25 տոկոս: Մինչեւ 6 տոկոս տարեկան վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվեց հունիսի 9-ին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---