ԹԲԻԼԻՍԻԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 25-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից առավելապես տուժել է Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասը: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, տարերային աղետի հետեւանքով յոթ զոհվածներից չորսը հայեր են: Հավլաբարում քանդվել են որոշ հին տներ: Վնասվել են Սուրբ Գեւորգ եւ Էջմիածնոց հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ ութ հայկական դպրոց: Վնասվել է նաեւ Պետրոս Ադամյանի անվան Հայակական դրամատիկական թատրոնի շենքը: Այն վերանորոգման կարիք ունի: Հիշեցնենք, որ երկրաշարժից ընդամենը մի քանի ժամ առաջ թատրոնի դահլիճում տեղի է ունեցել, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, միջոցառում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---