ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ՅՈԹ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՉՈՐՍԸ` ՀԱՅԵՐ ԵՆ

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքում յոթ զոհվածներից չորսը` հայեր են: Հայեր կան նաեւ վիրավորների մեջ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի կառավարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Սերգեյ Բալասանյանը: Նրա խոսքերով` աղետից տուժել են Թբիլիսիի այն շրջանները, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Թբիլիսիում տուժել են երկուսուկես հազար շենք: Հիշեցնենք, որ երկրաշարժի հաջորդ օրը Վրաստանի մայրաքաղաք է մեկնել հայ սեյսմոլոգների խումբ, որը գլխավորում է Բալասանյանը: Օգնության համակարգման համար անմիջապես Թբիլիսի են մեկնել նաեւ առողջապահության, քաղաքաշինության նախարարությունների, արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչներ, Երեւանի փոխքաղաքապետը, վարչապետի տեղակալը, Լորիի մարզի նահանգապետը: Հայ փորձագետները հետազոտել են մոտ հարյուր շենք, որից հինգը, սեյսմավտանգության տեսակետից, բնակության համար ոչ պիտանի են համարվել: Այժմ Թբիլիսիում գտնվում են Հայաստանի կառավարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության երկու աշխատակից, որոնք արձանագրում եւ վերլուծում են նոր ցնցումները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---