ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՉԵՆ ԱԶԴՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Բողոքի ցույցերը ոչ մի կերպ չեն ազդում զանգվածային լրատվության մասին օրինագծի ճակատագրի վրա»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը ցույցի մասնակիցներին, որոնք պահանջում էին հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը: Սաղաթելյանի խոսքերով, օրենքը հիմա լրամշակվում է եւ շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ցույցի անցկացման փաստը` Սաղաթելյանը նշել է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ազատ արատահայտելու իր տեսակետը, եթե չեն խախտվում օրենքները, հասարակական կարգն ու կանոնները: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ցույցի մասնակիցների շարքերում նա առանց զարմանքի նկատել է մարդկանց, ովքեր ակտիվ աշխատել եւ աշխատում են օրինագծի ստեղծման վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---