Առաջին կիսամյակի ընթացքում հայկական կոնյակի արտադրությունը կրճատվել է երկու անգամ31 հուլիսի 2009 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2009թ. հունվար-հունիս ամիսներին կոնյակի արտադրությունը 2008թ. նույն շրջանի համեմատ կրճատվել է 50,4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, առաջին կիսամյակում երկրում արտադրվել է 3626,8 հազ. լիտր կոնյակ:Նույն այդ ժամանակահատվածում երկրում արտադրվել է 5,9%-ով պակաս օղի-լիկյորային ապրանք (5406,3 հազ. լիտր), 3,1%-ով կրճատվել է նաեւ գարեջրի արտադրությունը (4505,3 հազ. լիտր): Դրա հետ մեկտեղ 8,9%-ով աճել է գինու արտադրությունը` մինչեւ 1482,5 հազ. լիտր, իսկ շամպայնի արտադրությունն աճել է 13,6%-ով` մինչեւ 70,3 հազ. լիտր: Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ ալկոհոլային խմիչքների (լիմոնադների, գազային եւ էներգետիկ խմիչքների եւ այլ) արտադրությունը կրճատվել է 12,4%-ով եւ կազմել 16,5 մլն լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |