Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միսս Յոթ Երկրամասեր 2009» գեղեցկության մրցույթը

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Հայաստանում` «Սունդուկյանի» անվան թատրոնում առաջին անգամ անցկացվեց «Միսս Յոթ Երկրամասեր 2009» գեղեցկության մրցույթը:



«Միսս Յոթ Երկրամասեր 2009» մրցույթի հաղթող է ճանաչվել Սլովակիայի ներկայացուցիչ Սաբինա Օվարեւան, երկրորդ վիցե-միսս է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Մարիկա Թունյանը, իսկ առաջին վիցե-միսս է դարձել Նոնա Դիակոնիձեն Վրաստանից:



Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:



Միջոցառումը կազմակերպել էր «Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---