Հայոց լեզվի սփյուռքահայ ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցել31 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է սփյուռքից ժամանած հայոց լեզվի ուսուցիչների հետ, որոնք վերջին ամսում վերապատրաստման դասընթացներ են անցել հայրենիքում: «ՀՀ կառավարության քաղաքականությունը սփյուռքի հետ աշխատանքի առումով փոխվել է եւ ավելացել է սփյուռքին հասցեագրված ծրագրերի բյուջեն: Եթե անցյալ տարի հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման համար հատկացվել էր 2,7 մլն դրամ, ապա այս տարի այդ թիվն ավելացել է շուրջ 10 անգամ»-ասել է Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, վիճակագրությունը ցույց տվեց, որ մինչեւ անցյալ տարի վերապատրաստման դասընթացների մասնակցելու ցանկացողների թիվը գնալով նվազում էր: Սակայն սփյուռքի 500 կառույցների հետ նախարարության աշխատանքի շնորհիվ, այս տարի պատկերն այլ է: ՀՀ սփյուռքի նախարարն ասել է. «Ձեր ամենօրյա աշխատանքը չափազանց կարեւոր է յուրաքանչյուր հայի համար, քանի որ ուղղված է ազգային ինքնագիտակցության պահպանմանը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |