ԼՂՀ շուրջ իրադրությունը ոչնչով չի տարբերվում 1994 թվականի իրավիճակից

PanARMENIAN.Net - «ԼՂՀ շուրջ իրադրությունը ոչնչով չի տարբերվում 1994 թվականի իրավիճակից»,-ասյօր մամլո ասուլիսում ընդգծել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:



Պ.Հայրիկյանը նշել է, որ դրական է այն, որ Արցախի խնդիրը քննարկվում է միջազգային ասպարեզում, եւ դա, ըստ նրա, կարող է լինել արդարացի լուծման երաշխիքը:



Հայրիկյանը նշել է, որ Հայաստանի ներկա իշխանությունները Արցախի հարցում գտնվում են իներցիայի վիճակում, քանի որ շարունակում են վարել այն գիծը, որ որդեգրել էր ՀՀ նախկին իշխանությունը: Նա նաեւ ընդգծել է, որ եթե այսօր իշխանության գա մեկ այլ մարդ, նրանից հսկայական ջանքեր կպահանջվեն իրավիճակի շտկման համար:



Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում հարցի լուծումը, Հայրիկյանը պատասխանել է, որ առաջին հերթին, Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից, թողնելով այդ իրավունքը Լեռնային Ղարաբաղին: Հայրիկյանը հավելել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է ստանձնի միայն Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---