ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ27 ապրիլի 2002 - 00:04 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպումը: Քննարկման հիմնական թեման կլինի հարավ-կովկասյան տարածաշրջանում համագործակցության զարգացման հարցերը: «Արմինֆո» գործակալության թղթակցին Վարդան Օսկանյանն այսօր հայտնել է, որ մայիսի 14-15-ին Ռեյկյավիկում կկայանա ՆԱՏՕ-ի երկրների Համագործակցության Խորհրդի հերթական հանդիպումը, որի անդամներն են նաեւ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Հանդիպման շրջանակներում կարող են լինել ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումներ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ տարվա սկզբին արդեն եղել է հանդիպում իր թուրք գործընկերոջ հետ Նյու Յորքում, եւ բացառված չէ, որ Ռեյկյավիկում երկխոսությունը կշարունակվի, չնայած հանդիպման մասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նա նշել է նաեւ, որ ենթադրվում է տարածաշրջանային համագործակցության շեշտադրումով խնդիրների լայն շրջանակով քննարկում` հաղորդակցությունների ապաշրջափակումը, ՏՌԱՍԵԿԱ նախագծի իրականացումը եւ այլն: «Կքննարկվի Անկարայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թե ոչ, դժվար է ասել: Օրակարգի բացակայության դեպքում երկու կողմերն էլ կարող են քննարկել ցանկացած բնույթի հարցեր»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛ Բրայեն․ Պոտենցիալ երթուղին կանցներ Ադրբեջանով, ՀՀ–ով և Թուրքիայով, ուստի մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև «Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,–ասել է նա Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական գործակցություն են սկսում․ Ցուցադրվել է «Լեոնարդո» ռազմատրանսպորտային ինքնաթիռը Ինքնաթիռի մատակարարումն Ալիևը գնահատել է որպես «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչ» Ըմբիշ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները |