Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանն իրեն խաբված է համարում 4 օգոստոսի 2009 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսը պատրաստվում է հատուկ նիստ նվիրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին է ասել Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով Կոնգրեսի համար ինչ-որ գործողություններ ձեռնարկելը ոչ թե ինքնանպտակ է, այլ ուղղված պետք է լինի այս խնդրի լուծմանը: Ընդ որում համակարգողը նշել է, որ անկախ տարաձայնություններից , Կոնգրեսի ներսում այս հարցի վերաբերյալ տեսակետները շատ առումներով համընկնում են: Զուրաբյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: «Թուրքիան իր նպատակին հասավ Հայաստանի հաշվին»,-ասել է Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հավանաբար այժմ իրեն խաբված է զգում, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության լուծումից անկախ կարգավորելու Սերժ Սարգսյանի պլանը չհաջողվեց: «Իմ կարծիքով, արդեն պարզ է, որ քանի դեռ չի հանգուցալուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չի լինւի»,-ասել է Լեւոն Զուրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |