Արցախի խնդիրը պետք է լուծի հայ ժողովուրդը 6 օգոստոսի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Այսօր կոպիտ սխալ կլիներ խոսել ղարաբաղյան հակամարտության լուծամն մասին հին մեթոդներով ու վերադառնալով նախորդ դարի 90-ականների օրակարգին, քանի որ այժմ բոլորովին այլ իրավիճակ է»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը: Հ.Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն օրակարգը, որը բանակցությունների սեղանին էր 90-ականներին, անընդունելի է, քանի որ Հայաստանն արդեն թանկ գին է վճարել պահելու համար Արցախը, մասնավորապես, Հայաստանը մեկուսացվել է տարածաշրջանային տնտեսական ծրագրերից: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատկերացնում քաղաքագետը Արցախի խնդրի լուծումը, նա պատասխանել է, որ առաջին հերթին ԼՂՀ-ն պետք է պահպանի իր ինքնուրույնությունը սեփական խնդիրների լուծման հարցում: Իսկ ինչ վերաբերում է հակամարտությունների լուծմանը, քաղաքագետն ընդգծել է, որ ոչ մի կոնկրետ քաղաքական ուժ չի կարող եւ չպետք է լուծի Արցախի խնդիրը, այդ խնդիրը պետք է լուծի ողջ հայ ժողովուրդը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |