Էյչ-Էս-Բի-Սի-ն ճանաչվել է Տարվա Գլոբալ Բանկ Euromoney-ի կողմից

PanARMENIAN.Net - Ֆինանսական անկայունության այս տարում անգամ, Էյչ-Էս-Բի-Սի-ն մնաց կայուն եւ հաստատուն: Euromoney-ի Գերազանցության պարգեւ 2009 մրցանակակարգում Էյչ-Էս-Բի-Սի-ն նվաճել է գլխավոր մրցանակը` ճանաչվելով Լավագույն Գլոբալ Բանկ: Այդ մասին PanARMENIAN. Net- ին հաղորդեցին Էյչ-Էս-Բի-Սի-ի լրատվական ծառայությունից: «Ճգնաժամը բացահայտեց, թե շուկաների կարծիքով բանկերից որոնք են ամենաապահովները, եւ Էյչ-Էս-Բի-Սի-ն հաստատապես գլխավորեց այդ ցանկը»,- նշել է Euromoney-ին, այնուհետեւ ավելացրել, որ «Էյչ-Էս-Բի-Սի-ն հստակ քաղաքականություն է որդեգրել, որն ուղղված է զարգացող շուկաներում իր ներկայության ընդլայնմանը, ինչպես նաեւ այդ շուկաների եւ աշխարհի զարգացած երկրների միջեւ միջազգային կապերի հաստատմանը: Սա հաստատում է այն փաստը, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն իրոք գլոբալ բանկ է»: Euromoney 2009-ում Էյչ-Էս-Բի-Սի-ի նվաճել է«Լավագույն Գլոբալ Բանկ», «Լավագույն Գլոբալ Պարտքերի Կառավարման Գրասենյակ», «Լավագույն Գլոբալ Գործառնությունների Բանկային Գրասենյակ» պարգեւներին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---