15 օգոստոսի 2009 - 19:56 AMT
Հայաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականը Լեհաստանից մեկ բրոնզե մեդալ է բերել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է «Վացլավ Ցիոլկովսկու հուշարձան» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականը:

Հայ ըմբշամարտիկներից հաջող ելույթ է ունեցել Էդգար Ենոքյանը (96 կգ ք/կ), որն էլ հավաքականի ակտիվում մեկ բրոնզե մեդալ է ավելացրել:

Հայաստանի մնացած 5 ներկայացուցիչներն անհաջող են ելույթ ունեցել եւ մրցություններից դուրս են մնացել առաջնության ավելի վաղ փուլում:

Հայաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի գլխավորությամբ այսօր վերադարձել է Երեւան: