2010թ. Հայաստանում կաճի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված աշխատատեղերի քանակը

PanARMENIAN.Net - Տնտեսական ճգնաժամի օրերին բարձր է գնահատվում բնակչության ոչ մրցունակ խմբին, որի մեջ մտնում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ, աշխատանքի տեղավորելը: Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, ոչ մրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու համար ՀՀ կառավարությունը գործատուին աշխատավարձը հատուցելու ծրագիր է անցկացնում:



«Մեր աշխատանքի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ոչ մրցունակ անձանց եւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց համար նախատեսված` պետության կողմից ֆինանսավորվող աշխատատեղերի քանակի կրկնապատկումը»,- ասել է Սոնա Հարությունյանը:



Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց, ինչպես նաեւ աշխատանքի բավականաչափ փորձ չունեցող երիտասարդներին աշխատանքի տեղավորելու համար «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը ուսումնական ծրագրեր է անցկացնում: 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում նման դասընթացների մասնակից են դարձել ավելի քան 700 քաղաքացիներ: Սոնա Հարությունյանի խոսքով, ուսանողների ավելի քան 70% աշխատանքի տեղավորվելու բարձր շանս ունեն:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---