26 օգոստոսի 2009 - 18:17 AMT
Հայաստանը պետք է պաշտպանի իր մշակութային արժեքները` ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Ջավախքում
«Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը ոչ մի էական բան չի արել Ադրբեջանում մեր մշակութային արժեքների ոչնչացումը կանխարգելելու համար, չի դիմել որեւէ միջազգային դատական ատյաններ, որպեսզի պատասխանատվության ենթարկի պաշտոնական Ադրբեջանին հայկական մշակույթի հուշարձանները ավիրելու համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայ հրապարակախոս, Նախիջեւանի մասին բազմաթիվ պատմական աշխատությունների հեղինակ Արգամ Այվազյանը` ընդգծելով, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ մոռանալ այն մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է մեր աչքի առաջ մեր պասիվության պատճառով:

Այվազյանի խոսքով, Հայաստանը պետք է միշտ ձեռքի տակ ունենա Ջավախքի ու Նախիջեւանի վերաբերյալ պատրաստ փաստաթղթերը, որպեսզի հարկ եղած ժամանակին ներկայացնի դրանք: «Եթե Հայաստանը չզբաղվի եւ օպերատիվ կերպով չարձագանքի Ջավախքի խնդիրներին, ապա այդ հայաբնակ շրջանին սպասում է նույն ճակատագիրը, ինչ Նախիջեւանին, քանի որ այնտեղ այսօր նույնպես ոչնչացվում են հայ ժողովրդի մշակութային արժեքները»,- ամփոփել է Այվազյանը: