Բավրա գյուղի գյուղական համայնքի ղեկավարը մայիս ամսից չի կարողանում հասնել վրացական սահմանապահների հետ ծագած խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Փորձելով գոնե ինչ-որ տեղեկատվություն հայթայթել այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում հայ-վրացական սահմանի վրա եւ ինչպես են վրացի սահմանապահները կարողացել հայտնել Հայաստանի տարածքում, PanARMENIAN.Net ի թղթակցին հաջողվեց պարզել, որ այդ հարցը մտնում է Հայաստանի ԱԳՆ եւ Ազգային անվտանգության ծառայության իրավասությունների մեջ: Այդ նպատակով ԱԳՆ-ում գործում է հայ-վրացական դեմարկացիոն հանձնաժողով:



Հայաստանի Տարածքային կառավարման նախարարությունից հաղորդել են, որ Բավրա գյուղի գյուղական համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը մայիս ամսից բազմիցս դիմել է Նախարարություն եւ տեղեկացրել այն մասին, որ վրացի սահմանապահները մտել են գյուղի տարածք եւ գյուղացիներին թույլ չեն տալիս այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: «Մենք դիմեցինք Հայաստանի ԱԳՆ եւ Տարածքային կառավարման նախարարություն: Այնտեղ մեզ ասացին, որ գյուղացիներն իրավունք ունեն այդ հողերի նկատմամբ եւ կարող են հանգիստ օգտագործել դրանք: Սակայն հայ սահմանապահներն ասում են, որ այդ տարածքը վիճելի է, հետեւաբար, գյուղացիներն իրավունք չունեն դրանք օգտագործելու»,- ճշտել է գյուղապետը:



Այդ միջոցին Հայաստանի Տարածքային կառավարման նախարարությունում հայտնել են, որ այդ խնդիրը չի մտնում գերատեսչության իրավասությունների մեջ: Հայաստանի ԱԳՆ-ում այդ միջադեպի առիթով ընդամենը հաղորդում են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացված է այդ իրադարձությունների մասին եւ որ նման խնդիրները ծագում են այն հատվածներում, որտեղ հայ-վրացական սահմանը համաձայնեցված չէ: Հաղորդագրության համաձայն, ԱԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---