Նախկին փաստահավաք խմբի անդամը կասկածում է դատաբժշկական փորձագետի իրավասությունների հարցում27 օգոստոսի 2009 - 21:00 AMT PanARMENIAN.Net - «Ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան փաստի վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունը կազմել է դատաբժշկական փորձագետ Ադամյանը, որը չկարողացավ հիմնավորել մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանի մահվան վերաբերյալ իր փաստարկները փաստահավաք խմբի անդամների հետ զրույցի ժամանակ»,- նշել է «Ժառագություն» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր Երեւանում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսին:Նա նաեւ ավելացրել է, որ նույն այդ փորձագետը վերջերս դատաբժշկական եզրակացություն կազմեց զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան մասին, որը ծառայում էր ք.Վարդենիսի ռազմակայանում եւ մահացել էր էլեկտրական հոսանքի հարվածից: Սաֆարյանի խոսքով, կրկնակի փորձաքննության անցկացման ժամանակ պարզվեց, որ զինծառայողի մահը չէր կարող վրա հասնել էլեկտրական հոսանքի հարվածի հետեւանքով, քանի որ էլեկտրահաղորդակցման գծի լարվածությունը չէր գերազանցու 30 վոլտը: «Ի սկզբանե նրա եզրակացությունները կասկածի տակ էին դրվում եւ մեծ զարմանք է առաջացնում, թե որտեղից էր նա հիմք վերցնում նման եզրակացության համար»,- ամփոփել է Սեդա Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |