Երեւանում «Թանգարանային կառավարում» սեմինարի մասնակիցներին վկայականներ են հանձնվել27 օգոստոսի 2009 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացավ ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ կազմակերպված «Թանգարանային կառավարում» ամառային սեմինարի մասնակիցներին վկայագրեր հանձնելու արարողությունը: Սեմինարին մասնակցում էին մոտ 30 աշխատողներ Հայաստանի ու Արցախի թանգարաններից:«Տեղի ունեցած սեմինարին մասնակցելու մասին վկայագիրը նշանակում է, որ այն ունեցողներն այժմ հնարավորություն ունեն տեղում անցկացնել ուսումնական սեմինարներ եւ իրենց գիտելիքները փոխանցել թանգարանային բաժնի գործընկերներին»,- վկայագրերի հանձնման արարողությանն ասել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհավորելով ամառային սեմինարի մասնակիցներին, իր ելույթում նշել է, որ Մշակույթի նախարարության համար շատ կարեւոր է Հայաստանում թանգարանային գործի զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացումը: Նա ընդգծել է պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ այդ ծրագրերին ակտիվ մասնակցելու կարեւորությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |