8 ամսվա ընթացքում 11 209-ով ավելացել է գազի սպառողների քանակը

PanARMENIAN.Net - 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գազի համակարգին է կցվել 585 164 բաժանորդ: Առաջին 8 ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի սպառողների թիվն ավելացել է 11 209-ով, նրանցից 1803-ը` հուլիսին: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ըստ ՀՀ կառավարության որոշման, 2009թ. օգոստոսին սպառողների բնակարաններում տեղադրվել է 21 812 ազդանշանային սարք եւ գազի հոսքը փակող փական (անվտանգության համակարգեր):



2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բնակարանների գազասպառման համակարգերում նախատեսված 167 000 անվտանգության համակարգերի փոխարեն, տեղադրվել է 178 906 համակարգ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---