Հայաստանի ընտրական համակարգի առաջընթացն ակնհայտ է 4 սեպտեմբերի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը, որը Երեւանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով:Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին` նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երեւանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման եւ դրական ընտրական փորձի փոխանակման համար: «Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը»,- ասել է Սերժ Սարգսյանը` այդ գործում կարեւորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը: Սերժ Սարգսյանի խոսքով` խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ կայանան ընտրական գործընթացին մաս կազմող բոլոր համակարգերը: Նախագահ Սարգսյանը պատվիրակության անդամներից հետաքրքրվել է ընտրական հանձնաժողովների` կուսակցական կամ մասնագիտական սկզբունքով կազմավորման միջազգային փորձի մասին, նրանց հետ խոսել համաժողովի ընթացքում քննարկվելիք խնդիրների եւ դրանց լուծման շուրջ ակնկալվող խորհրդատվությունների վերաբերյալ: Ընկերակցության ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ ներգրավված են Հայաստանի հետ համագործակցությունում, նշել են, որ մեր երկրի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է եւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |