Կանադան ողջունում է Երեւանի ու Անկարայի պայմանավորվածությունը 4 սեպտեմբերի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Կանադան ողջունում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար քաղաքական խորհրդատվություններ սկսելու մասին Երեւանի ու Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին ասվում է Կանադայի արտգործնախարար Լոուրենս Կեննոնի հայտարարության մեջ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն երկու երկրների ժողովրդի օգտին կլինի, այլեւ կնպաստի կայունությանը տարածաշրջանում»,- նշվում է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ: Վերջերս Լոուրենս Կեննոնը Ստամբուլում հանդիպեց իր թուրք գործընկեր Ահմետ Դավութօղլուի հետ: Հանդիպմանը կանադացի նախարարն ընդգծեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության կարեւորությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |