Սյուզի Քենտիկյան. Ես կկարողանամ պաշտպանել իմ «Killer Queen» տիտղոսը, լինի դա նոկաուտով կամ առանց դրա

PanARMENIAN.Net - Հայ մարզուհի, թեթեւագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ կանանց շրջանում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը (Killer Queen) իր տիտղոսները կպաշտպանի հոկտեմբերի 10-ին WIBF վարկածով աշխարհի անպարտ չեմպիոն, գերմանացի Յուլիա Սախինի (20-0, 2 նոկաուտ) դեմ մենամարտում: Առաջիկա մենամարտի կապակցությամբ «թագուհի-մարդասպանը» հայտարարել է, որ ցանկացած դեպքում կկարողանա պաշտպանել իր այդ տիտղոսը, լինի դա նոկաուտով կամ առանց դրա:



«Ես լավ եմ ճանաչում Յուլիա Սախինին, մենամարտելու նրա ոճը: Նա պարտություն չկրած չեմպիոն է թեթեւագույն քաշային կարգում, շատ ճկուն եւ արագաշարժ մարզիկ է, սակայն ես էլ եմ այդպիսին: Իսկ իմ հարվածներն ավելի ուժեղ են: Եթե ես նույնիսկ առանց նոկաուտի հաղթեմ, ապա ինձ միեւնույն է կկոչեն «Killer Queen»: Ես լավ եմ պատրաստվել այս մենամարտին եւ կշարունակեմ նույն ոգով, քանի որ առաջիկա մենամարտը խոստանում է ծանր լինել»,-մեջբերում է Քենտիկյանին boxing.de-ն:



Հիշեցնենք, որ Քենտիկյան-Սախին մենամարտը կանցնի Ռոստոկ քաղաքում բռնցքամարտի շոուի շրջանակներում` Universum Box-Promotion-ի կազմակերպմամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---